ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի բացումը Արցախում
ՀՅԴ Բյուրոյի որոշմամբ այսուհետ Արցախում աշխատելու է Հայ Դատի գրասենյակ: Սեպտեմբերի 2-ին` Արցախի Հանրապետության հռչակման օրը, Ստեփանակերտում հանդիսավորությամբ տեղի է ունեցել ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի բացման արարողությունը:
Գրասենյակի բացման արարողությանը ներկա էին Արցախի նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ, Հանրապետության հռչակման օրվա առթիվ Արցախում գտնվող «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամներ, ԱՀ խորհրդարանի պատգամավորներ, հյուրեր:
Գրասենյակի բացման առթիվ ուղերձ է հղել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը, ԱՀ ԱԳՆ Դավիթ Բաբայանը, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Այնուհետև ցուցադրվել են Արցախի միջազգային բարեկամների «Pro Artsakh» ցանցի անդամների ուղերձները՝ նվիրված ԱՀ հռչակման 30-ամյա հոբելյանին և Արցախում ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի բացմանը:
ՀՅԴ Հայ Դատի Արցախի գրասենյակը կղեկավարի ԱՀ արտաքին գործերի նախկին նախարար Գերոգի Պետրոսյանը: Այն կգործի ՀՅԴ Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոնում: