ՀՅԴ Հայ դատի Արցախի հանձնախումբը գումարեց իր անդրանիկ նիստը
Գլխավոր » Լրահոս » ՀՅԴ Հայ դատի Արցախի հանձնախումբը գումարեց իր անդրանիկ նիստը

ՀՅԴ Հայ դատի Արցախի հանձնախումբը գումարեց իր անդրանիկ նիստը

Հայ դատի Արցախի գրասենյակ

Այսօր՝  հոկտեմբերի 22-ին, Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Հայ դատի Արցախի հանձնախմբի անդրանիկ նիստը: Նիստին մասնակցում էին Արցախի գրասենյակի պատասխանատու Գեորգի Պետրոսյանը, Սերգեյ Շահվերդյանը, Մելանյա Բալայանը, Լեռնիկ Հովհաննիսյանը և Արա Պուլուզյանը:

Մի շարք կազմակերպական հարցերի քննարկումից հետո հանձնախումբը առաջիկա վեցամսյա գործունեության ծրագրին անդրադառնալով՝ ճշտեց կազմակերպական, քաղաքական-հարաբերական և քարոզչական մի շարք առանցքներ, որոնց շուրջ առաջիկա ամիսներին իր գործունեությունն է  ծավալելու Արցախի գրասենյակը:

Նիստի ընթացքում խոսվեց նաև Արցախի շուրջ ծավալվող քաղաքական գործընթացների մասին, և դրանց  կապակցությամբ առաջարկներ տրվեցին ՀՅԴ Հայ դատի կենտրնական գրասենյակին:

ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակ

1