ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը․ Զորավիգ կանգնենք Լիբանանին և լիբանանահայությանը

Սիրելի հայրենակիցներ,
Օրեր առաջ Բեյրութում տեղի ունեցած պայթունը Լիբանանին և լիբանանահայությանը պատճառել է մարդկային, բարոյական ու նյութական հսկայական վնասներ:
Մինչ այս աղետն էլ Լիբանանը գտնվում էր քաղաքական և տնտեսական ճգնաժամի մեջ: Աղետն ավելի խորացրեց այն:
Պահն է, որ միասնական ջանքերով լինենք լիբանանահայության կողքին և մեր նյութական ու բարոյական օժանդակությամբ օգնենք մեր քույրերին և եղբայրներին՝ հաղթահարելու այս ճգնաժամը:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին, զորակցում լիբանանահայությանը և կարևորում է օժանդակության ցուցաբերումը միասնական, համահայկական ներգրավվածությամբ:
Կոչ ենք անում Ձեր նյութական օժանդակությունը փոխանցել Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոսության կողմից բացված Լիբանանի հայության օժանդակության հատուկ հաշվին՝
ARMENIAN CATHOLICOSATE OF CILICIA, Bank: Banque pictet & Cie SA, Route des Acacias 60, CH-1211 Geneva 73, Account: M-502039, IBAN: CH61 08755 0502 0390 0300, SWIFT Code: PICTCHGG:
կամ մասնակցել «Համահայկական հիմադրամի» կողմից կազմակերպված հանգանակությանը՝ հիմնդրամի կայքէջի միջոցով:
Տեղեկացնում ենք նաև, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն նախաձեռնում է օժանդակության այլ ծրագրեր, որոնոց մասին լրացուցիչ կտեղեկացնենք հանրությանը:
ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմին