ՀՅԴ երիտասարդները նախարարության դիմաց անժամկետ նստացույց են սկսել
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչներն այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարությունից շարժվեցին դեպի ԿԳՄՍ նախարարություն։
«Քանի որ այս ընթացքում կառավարությունից ոչ ոք չիջավ և մեր պահանջը չլսեց, երթով շարժվելու ենք դեպի դեռևս Արայիկ Հարությունյանի ղեկավարած նախարարություն և նստացույց ենք անելու այնտեղ։ Մենք կաթվածահար ենք անելու Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աշխատանքը, քանի որ գտնում ենք, որ ավելի լավ է նախարարությունը չաշխատի, քան շարունակի աշխատել Արայիկ Հարությունյանի ղեկավարությամբ»,-նշեց ՀՅԴ երիտասարդական թեւի ներկայացուցիչ Արգիշտի Գեւորգյանը։
arfd.am