ՀՅԴ երիտասարդական միության երեք ընկերներ զորակոչվել են ԱՀ Պաշտպանության բանակ
ՀՅԴ Արցախի երիտասարդական միության երեք ընկերներ այսօր՝ փետրվարի 8-ին, զորակոչվել են Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակ:
Բանակ զորակոչվելու առիթով երիտասարդական միության ընկերները նախօրեին հավաքվել են Մարտունու ՀՅԴ Մերուժան Մոսիյան և ՀՅԴ Ստեփանակերտի Նիկոլ Դուման կենտրոններում՝ կիսելու իրենց ընկերների ոգևորությունը:
Բանակ զորակոչվող երիտասարդների աչքերից պարզ էր, որ ոգևորության առիթը ոչ միայն բանակ զորակոչվելն էր, այլ նաև այն զգացումը, որ հայրենիքը պաշտպանելու իրենց հերթն է:
Խաղաղ ծառայություն և բարի վերադարձ: