ՀՅԴ գործիչներ՝ Արցախի երիտասարդական դաշտն ակտիվացնելու համար
Սույն թվականի օգոստոսի 12-ից ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի նախաձեռնությամբ ՀՅԴ Արցախի երիտասադական միության գրասենյակում մեկնարկել են դասընթացներ, որի նպատակը Արցախի երիտասարդական դաշտում աշխատող գործիչների պատրաստումն է։
Դասընթացի ընթացքում երիտասարդները կծանոթանան ՀՅԴ Արցախի երիտասարդական միության կանոնադրությանը, ՀՅԴ Արցախի երիտասարդական և պատանեկան միությունների գործունեությանը։
Դասընթացի ավարտին երիտասարդները կգործուղվեն շրջաններ, որտեղ նրանք կաշխատեն երիտասարդների և պատանիների հետ՝ հետագայում ՀՅԴ Արցախի երիտասարդական և պատանեկան միությունների շարքերը ընդլայնելու համար։