ՀՅԴ Բյուրոն խոր մտահոգությամբ հետևում է Հալեպում և, ընդհանրապես, Սիրիայում տեղի ունեցող վերջին օրերի իրադարձություններին
Գլխավոր » Լրահոս » ՀՅԴ Բյուրոն խոր մտահոգությամբ հետևում է Հալեպում և, ընդհանրապես, Սիրիայում տեղի ունեցող վերջին օրերի իրադարձություններին

ՀՅԴ Բյուրոն խոր մտահոգությամբ հետևում է Հալեպում և, ընդհանրապես, Սիրիայում տեղի ունեցող վերջին օրերի իրադարձություններին

ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հալեպում և, ընդհանրապես, Սիրիայում տեղի ունեցող վերջին օրերի իրադարձություններին: «Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն խոր մտահոգությամբ հետևում է Հալեպում և,  ընդհանրապես,  Սիրիայում տեղի ունեցող վերջին օրերի իրադարձություններին։

Մեր մտահոգության և ուշադրության հիմնական առանցքում է   հատկապես Հալեպի և, ընդհանրապես,  Սիրիայի տարածքի  հայ համայնքի  անվտանգությունն ապահովելն ու առօրյա տանելի պայմաններ ստեղծելը։ Այս նպատակով ՀՅԴ Բյուրոն մշտապես կապի մեջ է համայնքի տեղի պատասխանատուների հետ, որոնք առավելագույնն են անում այս ուղղությամբ։ Նույն նպատակով կապի մեջ ենք նաև հայ հոգևոր պետերի և տարբեր քաղաքական շրջանակների հետ։ Հալեպում և,  ընդհանրապես,  Սիրիայում վիճակը մշտապես փոփոխվող է։ Կոչ ենք ուղղում աշխարհասփյուռ մեր ժողովրդին լինել զգոն և պատրաստ՝ ամեն ձևի օժանդակություն տրամադրելու սիրիահայ համայնքին։ Հաջորդ օրերին հավելյալ բացատրականով ու նախաձեռնությամբ կդիմենք մեր ժողովրդին»։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինյալները խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների վրա: Սիրիական բանակին աջակցում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների տեխնիկային, կառավարման կետերին, պահեստներին և հրետանային դիրքերին։

Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, իսկ Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը տարհանվել են։

1