ՀՅԴ ԱԵՄ-ի նախաձեռնությամբ այցելություն զոհված ընկերների կանանց ու մայրերին

Ապրիլի 7-ի-ին, մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության «Աշոտ Ղուլյան» խմբի նախաձեռնությամբ ՀՅԴ ԱԵՄ-ի մի խումբ անդամներ այցելեցին եւ շնորհավորեցին ՀՅԴ Արցախի կառույցի զոհված ընկերների կանանց ու մայրերին:
ՀՅԴ ԱԵՄ-ի անդամներն այցելել են նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱՀ ԱԺ նախագահ ընկեր Դավիթ Իշխանյանի ընտանիքին, ում նկատմամբ այս օրերին Բաքվում իրականացվում է կեղծ դատավարություն։


