ՀՅԴ ԱԵՄ-ը ամանորյա նվերներով Աշան գյուղում էր
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » ՀՅԴ ԱԵՄ-ը ամանորյա նվերներով Աշան գյուղում էր

ՀՅԴ ԱԵՄ-ը ամանորյա նվերներով Աշան գյուղում էր

Չնայած Արցախում ստեղծված ծանր կացությանը՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը շարունակում է իր գործունեությունը։ Հերթականն Աշան գյուղում էր․ միության անդամներն ամանորյա նվերներով էին այցելել գյուղ։ Պատասխանատուների խոսքով նպատակն այս անորոշության մեջ երեխաների տրամադրությունը բարձրացնելն էր, նրանց ոգևորելը։

Ծրագիրն արդեն ավանդաբար կյանքի է կոչվում սփյուռքահայ, դաշնակցական Սերոբ Պողոսյանի հովանավորությամբ։

«Ամանորյա նվերներ՝ Մարտունու շրջանի Աշան գյուղի երեխաների համար։

Չնայած Արցախի շրջափակմանը՝ այնուամենայնիվ, այս տարի ևս ՀՅԴ Արցախի երիտասարդական միության կողմից կյանքի կոչվեց ամանորյա նվերների ծրագիրը։

Արդեն ավանդական է դարձել Աշան գյուղի մանկապարտեզի և դպրոցի աշակերտներին ամանորյա նվերների տրամադրումը, որը հովանավորվում է սփյուռքահայ ընկեր Սերոբ Պողոսյանի ընտանիքի կողմից։

Շնորհակալություն ենք հայտնում ընկեր Սերոբ Պողոսյանին՝ Արցախի երեխաներին մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար, իսկ այս իրավիճակում երեխաներին ոգևորելն ամենակարևորն էր»։

ՀՅԴ Արցախի երիտասարդական միություն

1