ՀՅԴ Արցախի պատանեկան միությունը՝ արցախցի պատանիներին միավորելու հարթակ
ՀՅԴ Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնում դեկտեմբերի 17-ին արցախյան մթնոլորտ էր տիրում, քանի որ տեղի է ունեցել ՀՅԴ Արցախի պատանեկան միության առաջին ընկերային ձեռնարկը: Այս մասին հայտնում է Արցախի պատանեկան միությունը:
Ձեռնարկին մասնակցում էին ավելի քան 50 պատանիներ Արցախի տարբեր շրջաններից։ Ծրագրի ընթացքում պատանիները հնարավորություն ունեցան ծանոթանալու միմիանց հետ, խաղալու, երգելու, և ճաշակելու արցախյան ուտեստներ։ Ծրագրին մասնակցում էին նաև ՀՅԴ Հայաստանի պատանեկան միության մի խումբ անդամներ։
Ծրագրի ուրախ ավարտն ապահովել է ՀՅԴ ԱՄՆ Արևելյան շրջանի երիտասարդական միությունը՝ պատանիներին նվիրելով դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ։
Ստեղծված նոր պայմաններում ՀՅԴ Արցախի պատանեկան միությունը առաջարկում է դառնալ նոր հարթակ՝ արցախցի պատանիներին միավորելու և նրանց համար հարազատ ու անմիջական մթնոլորտ ստեղծելու և ստեղծված իրավիճակից նրանց կտրելու համար։