ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հանդիպել է Ռուբեն Վարդանյանի հետ
Գլխավոր » Լրահոս » ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հանդիպել է Ռուբեն Վարդանյանի հետ

ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հանդիպել է Ռուբեն Վարդանյանի հետ

Ստեփանակերտի ՀՅԴ Նիկոլ Դուման գրասենյակում ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամները հյուրընկալել են Ռուբեն Վարդանյանին:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի պատասխանատու Գեորգի Պետրոսյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Արցախի ծրագրերի ղեկավար Նարինե Աղաբալյանը:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Ա. Մոսիյանը, ողջունելով Ռուբեն Վարդանյանին, ներկայացրել է ՀՅԴ գործունեության ուղղություններն Արցախում: ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը կարևորել է Ռ. Վարդանյանի՝ Արցախում բնակություն հաստատելու պատրաստակամությունը և շեշտել, որ իր ներկայությունն Արցախում մեծ արձագանք է գտել հանրության շրջանում:

Ռ. Վարդանյանը ընդգծել է Արցախի համար այս օրերին բոլոր ուժերի համախմբման անհրաժեշտությունը՝ նշելով, որ իր համար կարևոր է ՀՅ Դաշնակցության՝ որպես Արցախի քաղաքական դաշտում փորձառու և ազդեցիկ կուսակցության տեսակետներին ծանոթանալը՝ Արցախի ներկա կացության և ապագայի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի հասարակական վիճակը, արտաքին մարտահրավերներին դիմակայելու, ինչպես նաև Հայաստանի և միջազգային քաղաքական զարգացումներին առնչվող հարցեր:

1