ՀՅԴ Արցախի ԿԿ-ն ընդունել է «Թուֆենկյան» հիմնադրամի տնօրենին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ՀՅԴ Արցախի ԿԿ-ն ընդունել է «Թուֆենկյան» հիմնադրամի տնօրենին

ՀՅԴ Արցախի ԿԿ-ն ընդունել է «Թուֆենկյան» հիմնադրամի տնօրենին

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Գրեգ Պեդեանին:

Հանդիպմանը ներկա էր նաև «Արցախֆոնդ»-ի Արցախի մասնաճյուղի տնօրեն  Տրդատ Մարտիրոսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմյան Արցախում ի հայտ եկած խնդիրների լուծմանը, ապագա ծրագրերի ու համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր:

Երկուստեք կարևորվել է միասնական ջանքերով  մեր առջև ծառացած խնդիրների լուծման անհրաժեշտությունը:

1