Ամփոփվել են ընտրությունների արդյունքները

Ապրիլի 3-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացել է խորհրդակցություն, որի մասնակցում էին ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի անդամները և ՀՅԴ ընտրական շտաբների պատասխանատուները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՅԴ գրանցած արդյունքները, ընտրությունների ընթացքում նկատված թերությունները և մտքեր են փոխանակվել ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների մասին:
Ավելացնենք, որ կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ ՀՅԴ-ն իր դիրքորոշումը կհայտնի առաջիկա օրերին:

