ՀՅ Դաշնակցության Արցախի, Հայաստանի եւ Հոլանդիայի ներկայացուցիչների հանդիպումը

Աշխատանքային այցով Եվրոպայում գտնվող ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախագահ Արթուր Մոսիյանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նախօրեին հանդիպում են ունեցել ՀՅ Դաշնակցության Հոլանդիայի Կենտրոնական կոմիտեի եւ կառույցի մյուս մարմինների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախի ու Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, Հոլանդիայում ՀՅԴ անելիքների, ինչպես նաեւ մի շարք այլ հարցերի շուրջ:

