Հույս եւ կայունություն՝ Արցախի բազմազավակ ընտանիքներին
Գլխավոր » Լրահոս » Հույս եւ կայունություն՝ Արցախի բազմազավակ ընտանիքներին

Հույս եւ կայունություն՝ Արցախի բազմազավակ ընտանիքներին

Հայ օգնության միության «Հույսի օջախներ» ծրագիրը, որը մեկնարկվեց 2024թ. հունվար ամսին, նպատակ ունի Ադրբեջանի հայատյաց քաղաքականության արդյունքում իրենց բնակարանները կորցրած արցախահայ ընտանիքներին ապահովել սեփական տանիքներով:
«Հույսի օջախներ» ծրագրով արդեն իսկ գնվել է երկու բնակարան Հայաստանի Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում։ Բնակարանները նորոգվում են, որից հետո կհանձնվեն արցախցի բազմազավակ ընտանիքներին։


Հավատարիմ իր սկզբունքներին եւ նպատակներին՝ Հայ օգնության միությունը շարունակում է ջանքեր թափել՝ հնարավորության սահմաններում նոր բնակարաններ գնելու եւ դրանք հիմնովին վերանորոգելուց հետո հանձնելու արցախահայ ընտանիքներին։
ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության ցանկությունն է, որ հնարավորինս մեծ թվով արցախահայ ընտանիքներ ձմեռը դիմավորեն իրենց հարազատ տանիքների տակ։ Հայ օգնության միությունը հավատում է, որ հավաքական ջանքերով եւ պատասխանատվության խոր գիտակցումով հնարավոր կլինի «Հույսի օջախներ» ծրագիրը հաջողությամբ պսակել։
ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության սույն ծրագրին կարելի է աջակցել՝ միանալով սոցիալական ցանցերի ՀՕՄ-ի էջերին կամ օգտագործել https://ars1910.org/give/ կապը։

ՀՕՄ-ի Կենտրոնական վարչություն

1