Հունիսի 28-ին տեղի կունենա հիշատակի միջոցառում՝ նվիրված Մարտակերտ քաղաքի ազատագրման օրվա 32-րդ ամյակին
Գլխավոր » Գաղափարական » Հունիսի 28-ին տեղի կունենա հիշատակի միջոցառում՝ նվիրված Մարտակերտ քաղաքի ազատագրման օրվա 32-րդ ամյակին

Հունիսի 28-ին տեղի կունենա հիշատակի միջոցառում՝ նվիրված Մարտակերտ քաղաքի ազատագրման օրվա 32-րդ ամյակին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Իմ հերոս Մարտակերտ, անվերջ իմ կարոտ» Հունիսի 28-ին տեղի կունենա հիշատակի միջոցառում՝ նվիրված Մարտակերտ քաղաքի ազատագրման օրվա 32-րդ ամյակին: Նախաձեռնության նպատակն է վերարժևորել 1993 թվականի Մարտակերտի ազատագրման օրը՝ որպես մեր պատմական հիշողության, ազգային ինքնության և համայնքային համախմբման խորհրդանշական օր։

Միջոցառումն ուղղված է Արցախյան բոլոր պատերազմների մասնակիցների սխրանքի արժևորմանը՝ որպես մեր ազգային ինքնագիտակցության անբաժան մաս։

Օրակարգ՝

10:00 – Եռաբլուր պանթեոն Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կանցկացնի Հոգեհանգստի կարգ:

19:00 – Մշակութային միջոցառում՝ Հաղթանակի զբոսայգու (Ազատություն 2) բացօթյա դահլիճում Ելույթներով հանդես կգան՝ B58 (Սպարտակ Oսիպյան), Լյոկա (Վալերի Ղազարյան), Վարդան Բադալյան, Արթուր Խաչենց, Հենրիկ Իսրայելյան, Արման Խաչատրյան, ինչպես նաև Մարտակերտի մշակույթի տան կատարողները՝ Նարինե Հակոբյան, Գրետա Խաչատրյան, Մելինե Սահակյան և Սերգեյ Զաքարյան։

Կոչ ենք անում բոլորին մասնակցելու և համախմբվելու օրվա խորհրդի շուրջ: Մուտքն ազատ է։

Միջոցառումը նախաձեռնում են Արցախից տեղահանված երիտասարդներ` Նարե Ղահրամանյան, Միլենա Ավետիսյան, Մերի Հովհաննիսյան, Սպարտակ Օսիպյան:

1