Հունիսի 18-ին կկայանա«Վերելք» բիզնես ճամբարի ամփոփիչ մրցույթը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Գաղափարական » Հունիսի 18-ին կկայանա«Վերելք» բիզնես ճամբարի ամփոփիչ մրցույթը

Հունիսի 18-ին կկայանա«Վերելք» բիզնես ճամբարի ամփոփիչ մրցույթը

Սույն թվականի հունիսի 18-ին՝ ժամը 18:00-ին, ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը հրավիրում է «Վերելք» բիզնես ճամբարի ամփոփիչ մրցույթին և եզրափակիչ արարողությանը։

«Վերելք» բիզնես ճամբարը ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի կողմից կազմակերպված անվճար ծրագիր է, որի նպատակն է Արցախի երիտասարդությանը զինել գործնական գիտելիքներով, տեխնիկական հմտություններով և ֆինանսական կապիտալով՝ իրենց բիզնես գործունեությունն Արցախում սկսելու համար: Ծրագիրը հովանավորվում է ACAA Artsakh Fund / Արցախ ֆոնդի կողմից։

Շուրջ վեց ամիս տևողությամբ ծրագրի շրջանակներում արցախցի 109 երիտասարդներ մասնակցել են թեմատիկ դասախոսությունների և կատարել գործնական առաջադրանքներ։ Արդյունքում ընտրված լավագույն 13 թիմերը ստացել են հնավորություն սեփական բիզնես ծրագիրը ներկայացնելու ժյուրիի, ներդրողների և հանդիսատեսի առջև։

Միջոցառումը կկայանա Վալլեքս Գարդեն հյուրանոցի կինոդահլիճում։ Մուտքն անվճար է, մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել՝ նամակ ուղարկելով ՀՅԴ Արցախի երիտասարդական միության էջին։

1