Հուլիսի 18-31-ը Ստեփանակերտում կլինի «Զարթոնք» ամառային երաժշտական, ստեղծագործական արվեստի ակադեմիան
Գլխավոր » Լրահոս » Հուլիսի 18-31-ը Ստեփանակերտում կլինի «Զարթոնք» ամառային երաժշտական, ստեղծագործական արվեստի ակադեմիան

Հուլիսի 18-31-ը Ստեփանակերտում կլինի «Զարթոնք» ամառային երաժշտական, ստեղծագործական արվեստի ակադեմիան

Սույն թվականի հուլիսի 18-31-ը «Զարթոնք» ակադեմիան երաժշտության վերելքով մեկնում է Արցախ։ Արդի ուսուցման զինանոցով հուլիսի 18-31-ը Ստեփանակերտում տեղի կունենա ամառային երաժշտական, ստեղծագործական արվեստի ակադեմիա։ 

Արվեստի ակադեմիայում կլինեն վարպետության  դասեր ժողովրդական, կամերային, դասական վոկալի և 

ջազ երաժշտության, գրաֆիկ դիզայնի և ստեղծագրության ոլորտներում, նաև կլինի կրտսեր և պատանեկան ակադեմիա։  

Ակադեմիային մասնակցությունը անվճար է։ Ընթացքում կլինեն համերգներ, ստեղծագործական-համագործակցային ծրագրեր, մասնակիցների համար կրթաթոշակներ և այլն։  Երաժշտական դիսցիպլիններից,  համերգներից զատ արցախցի պատանիները /13 և բարձր տարիքի/ հնարավորություն կունենան 

ուսումնասիրել, կարողություններ ձեռք բերել, ներկայանալ գրաֆիկ դիզայնի և ստեղծագրության ոլորտներում։

Վարպետների մասնագիտական կազմը ձևավորել են հայաստանցի և արտասահմանյան վարպետներ․

Դասական վոկալ՝

  • Հասմիկ Պապյան (ՀՀ/Ավստրիա), Կարինե Մկրտչյան (ՀՀ)

Ժողովրդական երաժշտություն`

  • Արտեմ Խաչատուր (ՀՀ),

Կամերային երաժշտություն`

  •  Սենորա Գյուլբուդաղյան, դաշնամուր (ՀՀ)
  • Նարեկ Ավագյան, փողային գործիքներ (ՀՀ)
  • Սևակ Ավանեսյան, լարային գործիքներ (ՀՀ/Բելգիա),
  • Տիգրան Բերկելյան, դաշնամուր (ՀՀ),
  • Մարտիկ Բազարյան, լարային գործիքներ (Կանադա),
  • Վան Արմենյան, լարային գործիքներ (Կանադա)

Ջազ երաժշտություն`

  •  Արտյոմ Մանուկյան (ՀՀ/ԱՄՆ)
  •  Տիգրան Սուչյան (ՀՀ)

Ստեղծագրություն՝

  • Հասմիկ Սիմոնյան (ՀՀ)

Գրաֆիկ դիզայն՝ 

  •  Էլիզ Պողոսյան (Կանադա)։

Կրտսեր Երաժշտական Ակադեմիայում  կաշխատեն բոլոր մասնագետները։

Զարթոնք ակադեմիայի Արցախի նպատակն է տարածաշրջանում պատերազմի, համաճարակի և քաղաքական 

իրադարձություններից թիրախ դարձած արցախցուն  անհրաժեշտ է ոգեշնչում, երաժշտությամբ, մշակույթով, արվեստով վերելք, դրական և գործնական ուղիներ ապագայի համար։ 

Մանրամասների համար կարող եք զանգահարել՝  077 788284, գրել՝ q.nersisyan@mskh.amqnaranersisyan@gmail.com հասցեներին

1