ՀԾ և տնտեսական մրցակությունը կարգավորղ հանձնաժողովը զգուշացրել է բենզինի և դիզվառելիքի շրջանառության ոլորտի տնտեսավարողներին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ՀԾ և տնտեսական մրցակությունը կարգավորղ հանձնաժողովը զգուշացրել է բենզինի և դիզվառելիքի շրջանառության ոլորտի տնտեսավարողներին

ՀԾ և տնտեսական մրցակությունը կարգավորղ հանձնաժողովը զգուշացրել է բենզինի և դիզվառելիքի շրջանառության ոլորտի տնտեսավարողներին

Ստեփանակերտի բենզինի և դիզվառելիքի շրջանառության ոլորտում իրականացրած ուսումնասիրություններով պարզվել է, որ շուկայում առկա են ռուսական դիզվառելիք՝ իրացման գինը՝ 1 լիտրի դիմաց 380-390 դրամ և իրանական, որի իրացման գինը՝ 1լիտրի դիմաց կազմում է 330-350 դրամ:

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ստեփանակերտում գործող 11 տնտեսավարող սուբյեկտներին պատկանող 13 բենզալցակայաններից՝ ռուսական և իրանական դիզվառելիքը տարբերակված իրացվում է միայն 3 բենզալցակայաններում:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»  օրենքով նախատեսված հնարավոր խախտումներից զերծ մնալու և անբարեխիղճ մրցակցության դրսևորումները բացառելու նպատակով՝ հանձնաժողովը ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտներին հորդորում  է շուկայում առկա իրանական և ռուսական դիզվառելիքը իրացնել տարբերակված գներով:

Վան Նովիկով

1