Հրդեհի հետևանքով 15 զինծառայող է մահացել․ 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր
Գլխավոր » Լրահոս » Հրդեհի հետևանքով 15 զինծառայող է մահացել․ 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր

Հրդեհի հետևանքով 15 զինծառայող է մահացել․ 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: 

Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

ՀՀ ՊՆ

1