Հրաժարվելով ինքնորոշման իրավունքից՝ չեք կարողանալու ապահովել նաև Հայոց պետականության գոյությունը
Գլխավոր » Լրահոս » Հրաժարվելով ինքնորոշման իրավունքից՝ չեք կարողանալու ապահովել նաև Հայոց պետականության գոյությունը

Հրաժարվելով ինքնորոշման իրավունքից՝ չեք կարողանալու ապահովել նաև Հայոց պետականության գոյությունը

«133 ամյա կուսակցությանը վերագրվում են բաներ, որոնք ոչ միայն խեղաթյուրում են իրականությունը, այլև խոսքերը, բառերը: Հասել ենք այնտեղ, որ այս ամբիոնից ծայրահեղ ազատական գաղափարախոսության հարող անձը դեմ է արտահայտվում սեփականաշնորհմանը»,-2022թ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը և հավելեց. «Հասել ենք նրան, որ 90-ականներից սկսած, բոլոր ժամանակներում օլիգարխիայի մեջ գտնվող անձինք՝ տարբեր ժամանակներում մի քիչ ակտիվ կամ թույլ, մեղադրում են նախկինում այն ձեռքբերումները, որոնց ազդեցությամբ Հայաստանը և Արցախը իրական անկախություն ունեին, իրական ժողովրդավարություն ունեին առնվազն այն մակարդակում, որ որևէ մեկը չէր ասում՝ այսօր արդնանանք, արդյո՞ք հնարավոր է, որ թշնամին հարձակվի մեր վրա»:

Հայտնելով, որ այսօր հայ ժողովուդը կանգնած է նման գոյաբանական վիճակի առաջ և իշխանությունների ներկայացուցիչները փոխանակ թերացումներն ու սխալներն ընդունելով, պատմությունից դասեր քաղելով խոսեն նոր հնարավորությունների մասին, եկել են Աժ և 2022 թվականի բյուջեի քննարկման ժամանակ խեղաթյուրում և կեղծում են իրականությունը, փորձում են սրբագրել պատմությունը, մարդկանց վերագրում են բաներ, որոնք իրականություն չեն:

«Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում է, որ Ադրբեջանը երբեք փորձ չի արել հարձակում կազմակերպել Հայաստանի և Արցախի վրա, երկնիշ տնտեսական աննախադեպ ցուցանիշները դեռ այն ժամանակ էին»,-նկատեց Մինասյանը:

Նա հայտնեց, որ իշխող քաղաքական ուժի գործողությունների կառուցումը մարդկանց կարճ հիշողության և երիտասարդ սերնդի՝ նախկին գործընթացներին ծանոթ չլինելու վրա, պետականության կործանում է տանում:

«Բյուջեի կատարողականի առաջին չափանիշն այն է, թե արդյո՞ք պաշտպանված է ՀՀ քաղաքացու ֆիզիկական անվտանգությունը թշնամու ագրեսիայից: Ո՛չ, պաշտպանված չէ, պետական բյուջեի անվտանգության ծախսերի արդյունավետությունն եք գնահատում՝ գնահատեք այդ ձրով:

Ժողովրդավարության արդյունավետությունն եք գնահատում՝ գնահատեք քաղաքական բանտարկյալներով, այն անարդարացի դատական ակտերով, որոնք առաջիկայում եվրոպական դատարաններում են կոտրվելու:

Իրականությունն այն է՝ որ այսօր հայ ժողովուրդը կանգնած է գոյաբական խնդրի առաջ, դուք հարվածել եք հայ ժողվորդի սնուցման աղբյուրին՝ մեր միասնականությանը՝ Հայաստան- Սփյուռք-Արցախ-Ջավախք քառամիասնությանը»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորի կարծիքով՝ իշխանությունները ներսում ամեն գնով թշնամիներ են գտնում, որովհետև արտաքին ճակատում պարտվում են:

«Պարտվողականությունն է դրվել այս քաղաքականության հիմքում, այն կործանարար է: Իշխանությունն էլ ձեզ, աթոռներն էլ ձեզ, նստեք 100 տարի, բայց ապահովեք անվտանգ երկիր, Արցախ աշխարհի հայության ապրելու լիարժեք իրավունքը: Հրաժարվելով ինքնորոշման իրավունքից, որը աշխարհում միակ գործիքն է, որն ապահովել և ապահովում է շատ ազգերի գոյությունը, դուք հրաժարվելով այս ամենից, հաստատ համոզված եղեք, որ չեք կարողանալու ապահովել նաև Հայոց պետության գոյությունը»,-ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղարը:

arfd.am

1