Հրավիրվել է ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
Գլխավոր » Լրահոս » Հրավիրվել է ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ

Հրավիրվել է ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ

ԱՀ ԱԺ

Փետրվարի 1-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին ներկա էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Քննարկվել է ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենսդրական նախաձեռնության հեղինակը Ազգային ժողովի  պատգամավոր Կարինե Աթայանն է:

Կորոնավիրուսի տարածման հետևանքով Արցախի Հանրապետությունում համաճարակային վիճակը հաշվի առնելով՝ օրինագծի հեղինակն անհրաժեշտ է համարում բարելավել օրենսդրական դաշտը: Կարգավորումը նպատակ ունի բարձրացնել աշխատունակ քաղաքացիների սոցիալական պաշտպանությունը, ինչպես նաև աջակցել հակահամաճարակային միջոցառումներին:

Առաջարկվում է կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ պատվաստման կողմնակի ազդեցության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկել միջին ամսական աշխատավարձի (եկամտի) ՝ 100 տոկոսից:

Նախագիծն արժանացել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը: Հանձնաժողովային փուլից հետո ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը ներկայացվելու է հերթական նիստի քննարկմանը:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

1