Հրավիրվել է ԱՀ Անվտանգության խորհրդի նիստ
Գլխավոր » Լրահոս » Հրավիրվել է ԱՀ Անվտանգության խորհրդի նիստ

Հրավիրվել է ԱՀ Անվտանգության խորհրդի նիստ

Արցախի Հանրապետության  նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 17-ին հրավիրել է  Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Արցախի շուրջ  ռազմաքաղաքական  վերջին զարգացումները և համարժեք միջոցների ձեռնարկման հարցը: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Զեկուցումներով հանդես են եկել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ուժային կառույցների  ղեկավարները:

Նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան կառույցների ղեկավարներին՝ ուղղված Արցախի Հանրապետության անվտանգության և բնակչության կենսագործունեության   ապահովմանը:

1