Հրավիրում ենք ՄԻՊ-ի և միջազգային կազմակերպությունների ուշադրությունը նման ծավալի խախտումների և ապօրինությունների վրա․ «Հայաստան» դաշինք
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հատուկ նախագծեր » «Հայաստան» դաշինք » Հրավիրում ենք ՄԻՊ-ի և միջազգային կազմակերպությունների ուշադրությունը նման ծավալի խախտումների և ապօրինությունների վրա․ «Հայաստան» դաշինք

Հրավիրում ենք ՄԻՊ-ի և միջազգային կազմակերպությունների ուշադրությունը նման ծավալի խախտումների և ապօրինությունների վրա․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը հայտարարությամբ դատապարտել է դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին կալանավորելու փաստը և արձանագրել․ իրավապահները չեն դիմադրում՝ քաղաքական բաղադրիչ ունեցող գործերով ապօրինություններից զերծ մնալու համար։

««Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը դարձավ հերթական ապօրինի կալանավորման զոհը։ Հայաստանում արդարադատության ճգնաժամը տևական ժամանակ է, ինչ հաստատուն փաստ է այլևս: Դատարանների անկախության դեմ իշխանությունների՝ ոչ մի սահման չճանաչող պայքարն ակնհայտորեն տվել է իր արդյունքները:

Իրավապահների կողմից առկա չէ որևէ դիմադրություն քաղաքական բաղադրիչ ունեցող գործերով ապօրինություններից զերծ մնալու համար։ Քաղաքական այլակարծություն ունեցողների, ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ցանկացած անձի նկատմամբ կալանավորումն այլևս իշխանությունների միակ գործիքն է: Նշվածը հերթական անգամ ակնառու դարձավ ՏԻՄ ընտրություններից հետո։

Չնայած առկա լուրջ մարտահրավերներին, միակ գործիքակազմը, որն իրացնում է այս իշխանությունը, կալանավորումն է, որը 90%-ից ավելի դեպքերում պարզապես կնիքվում է դատարանների կողմից։

Հրավիրում ենք Մարդու իրավունքների պաշտպանի և միջազգային կազմակերպությունների ուշադրությունը մարդու անձնական ազատության՝ նման ծավալի խախտումների և ապօրինությունների վրա»,- նշված է դաշինքի տարածած հայտարարությունում:

yerkir.am

1