Հորդորում ենք մեր քաղաքացիներին չտրվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների սադրանքներին
Գլխավոր » Լրահոս » Հորդորում ենք մեր քաղաքացիներին չտրվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների սադրանքներին

Հորդորում ենք մեր քաղաքացիներին չտրվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների սադրանքներին

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածվում է Արցախի Հանրապետության կառավարության մի «որոշում», որի համաձայն՝ իբր Ստեփանակերտի բնակչությունը պետք է տարհանվի մինչև ս․թ․ ապրիլի 30-ը։

Տեղեկացնում ենք, որ այն չափազանց փնթի ձևով պատրաստված բացահայտ ապատեղեկատվություն է, որը ջանասիրաբար տարածվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։

Խնդրում և հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ հետևել միայն պաշտոնական լրահոսին և չտրվել հակառակորդի սադրանքներին։

1