ՀՕՄ ԿՎ անդամ Համեստ Սասունյանի այցը Ռուսաստանի Դաշնություն

Հայ Օգնության Միության Կենտրոնական Վարչության անդամ Համեստ Սասունյանի այցը Ռուսաստանի Դաշնություն նշանավորվեց մի շարք հանդիպումներով և միջոցառումներով, որոնցից առավել հատկանշական էին Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս սրբազանի հետ հանդիպումը, Մոսկվայի հայկական բարեսիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումն ու քույր և ուղեկից միությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները։
Այցի շրջանակներում ընկերուհի Համեստ Սասունյանը ՀՕՄ ՌԿ վարչության անդամների մասնակցությամբ հանդիպումներ ունեցավ նաև Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի և ՀՅԴ ՌԴ Պատասխանատու մարմնի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ՀՕՄ ՌԿ առաջիկա ծրագրերն ու համագործակցության հնարավորությունները։
Ընկերուհի Համեստ Սասունյանը այցի ընթացքում հատուկ ուշադրության արժանացրեց ՀՕՄ ՌԿ կազմակերպական կարողությունների զարգացման և բարեսիրական ցանցի ընդլայնման հարցերը։ Որոշվեց շարունակել նմանատիպ այցելությունները և հատուկ ուշադրություն դարձնել փորձի փոխանակմանն ու գործընկերային կապերի զարգացմանը։