ՀՕՄ Աշանի «Սոսե» մանկապարտեզը միացել է «Արցախը Լիբանանին» դրամահավաքին
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Արցախը Լիբանանին » ՀՕՄ Աշանի «Սոսե» մանկապարտեզը միացել է «Արցախը Լիբանանին» դրամահավաքին

ՀՕՄ Աշանի «Սոսե» մանկապարտեզը միացել է «Արցախը Լիբանանին» դրամահավաքին

ՀՕՄ-ի Աշանի «Սոսե» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննսիյանը գրառում է կատարել՝ կոչ անելով մասնակցել Լիբանանի հայության օժանդակությանն ուղղված դրամահավաքին և տեղեկացնելով, որ ՀՕՄ-ի Աշանի «Սոսե» մանկապարտեզի աշխատակիցներն ու սանիկներն արդեն այդ նպատակով առաջին նվիրատվությունները կատարել են.

«Օգնության ձեռք մեկնեք մեր հայրենակիցներին, գումար փոխանցեք «Արցախբանկ»-ում բացված 22311021091900 հաշվեհամարին՝ միանալով Հայ Օգնության Միություն Արցախի միավորը նախաձեռնած՝ «Արցախը Լիբանանին» դրամահավաքին:

Աղետն ու դժբախտությունը, որտեղ էլ լինի, գտնում է հային: Լիբանանյան ողբերգական իրադարձություններից մեծ վնասներ է կրել նաև տեղի հայությունը: Արցախցիներս շատ լավ գիտենք, ինչ է մարդկային կորուստը, անօթևան և դատարկաձեռն մնալը, տարիների ունեցածի մի վայրկյանում կորցնելը:

Համայն հայության օգնությամբ մենք հաղթեցինք Արցախյան ազատամարտում, սրբեցինք որդեկորույս ծնողների արցունքները, ապրելու հույս ներշնչեցինք զոհվածների այրիներին, հոգ տարանք նրանց որբ մնացած զավակների մասին, վերականգնեցինք մեր ավերված տներն ու շենացրինք Արցախը:

Այսօր դրա կարիքն ունի լիբանանահայությունը, և արցախցիներիս պարտքն է սատարել նրանց:

ՀՕՄ Աշանի «Սոսե» մանկապարտեզի աշխատակիցներն ու սանիկներն արդեն առաջին նվիրատվություններն են կատարել այդ նպատակով:

Սիրելի համագյուղացիներ, բարեկամներ, սիրելի հայրենակիցներ, միացեք մեզ, ձեր նվիրատվությունը կատարեք՝ օգնության ձեռք մեկնելով մեր աղետյալ հայրենակիցներին»:


1