ՀՕՄ-ի Արցախի «Սոսե» մանկապարտեզները՝ Լիբանանի համար
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Արցախը Լիբանանին » ՀՕՄ-ի Արցախի «Սոսե» մանկապարտեզները՝ Լիբանանի համար

ՀՕՄ-ի Արցախի «Սոսե» մանկապարտեզները՝ Լիբանանի համար

Լիբանանի հայ համայնքի օժանդակությանն ուղղված Հայ Օգնության միավորի Արցախի միավորի հայտարարած դրամահավաքին միացել են բազմաթիվ արցախցիներ, հասարակական, քաղաքական դեմքեր, կազմակերպություններ, անհատ բարերարներ:

Համահայկական այս նվիրահավաքից անմասն չեն մնացել նաև Արցախում գործող ՀՕՄ-ի «Սոսե» մանկապարտեզները:

«Սոսե» մանկապարտեզների Ստեփանակերտի, Թաղլարի, Շուշիի, Խնձրիստանի, Աշանի, Տողի, Ակնաբերդի և Քարեգահի աշխատակազմերն իրենց իսկ նախաձեռնությամբ երկու օրվա աշխատավարձը սիրով նվիրեցին համահայկական դրամահավաքին:

Բացի դրանից, Արցախի «Սոսե» մանկապարտեզներում տեղադրվել են հատուկ արկղեր, որտեղ շաորւնակվում են տվյալ համայնքի փոքրից մեծ բոլոր բնակիչների կողմից արվող նվիրատվությունները:

Ուշագրավ է, որ Քարեգահը Քաշաթաղի շրջանի վերաբնակեցված գյուղերից մեկն է և ունի քիչ թվով բնակչություն. մանկապարտեզ է հաճախում ընդամենը 10 երեխա: Ի ուրախություն բոլորիս, նվիրատվության արկղի տեղադրումից հետո գյուղացիները՝ փոքրից մեծը, առանց երկմտելու շտապեցին մանկապարտեզ և կատարեցին իրենց ներդրումը:

Վերաբնակեցված է նաև Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղը, որտեղ ապրում են մեծ թվով բազմազավակ ընտանիքներ:

Հիշեցնենք, որ նվիրահավաքը շարունակվում է «Արցախբանկ»-ում բացված հետևյալ հաշվեհամարին՝

 22311021091900  

      

1