ՀՕՄ-ի Արցախի մասնաճյուղը անդամական ժողով է գումարել
Գլխավոր » Լրահոս » ՀՕՄ-ի Արցախի մասնաճյուղը անդամական ժողով է գումարել

ՀՕՄ-ի Արցախի մասնաճյուղը անդամական ժողով է գումարել

Նոյեմբերի 23-ին կայացել է ՀՕՄ-ի Արցախի մասնաճյուղի անդամական ժողովը։ Ժողովին ներկա էր ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության անդամ Զոյա Քոչարյանը։ Այս մասին հայտնում են ՀՕՄ-ի Արցախի մասնաճյուղից։

ՀՕՄ-ի Արցախի վարչության ատենապետուհի Մելանյա Բալայանը ներկայացրել է զեկույց ՀՕՄ-ի 115-ամյակին նվիրված միջոցառումների, իրականացված ծրագրերի ու առաջիկա աշխատանքների մասին։

Քննարկվել են նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։

Ժողովի վերջում ՀՕՄ-ի Արցախի կառույցի կազմում երկարամյա և նվիրված աշխատանքի համար Լենորա Ավետիսյանը և Լյուբա Իսրայելյանն արժանացել են գնահատագրերի։

 


1