ՀՕՄ-ը համահայկական դրամահավաք է կազմակերպել
Կանանց հայկական հնագույն բարեգործական կազմակերպությունը՝ Հայ Օգնության միությունը Բեյրութի ավերիչ պայթյունից անմիջապես հետո համահայկական դրամահավաք էր սկսել:
Հաղորդվում է, որ արդեն հավաքվել է մոտ 250 հազար դոլար: Դրամահավաքը շարունակվում է:
Հայ Օգնության միությունը գործում է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Լիբանանում՝ Հայ Օգնության Խաչ անունով։
Կազմակերպությունը տասնամյակներ շարունակ օգնության ձեռք է մեկնել լիբանանահայությանը, ունի ժամանակակից հիվանդանոցային հաստատություն, որը նույնպես տուժել էր պայթյունի հետեւանքով։ Հակառակ դրան, հիվանդանոցի ծառայողները վայրկյան առաջ շտապել էին հայկական թաղամասեր՝ օգնելու տուժածներին։
ՀՕՄ-ը դրամահավաքը կազմակերպում է գործի դնելով տարբեր միջոցառումներ։ Նման մի ծրագիր առաջիկա օրերին կյանքի է կոչվելու «Երկիր մեդիա» հեռուստաընկերության օգնությամբ։ Հայաստանի մի խումբ հայտնի երգիչներ հատուկ համերգային ծրագրով կոչ են անելու նվիրաբերումներով մեծացնել լիբանանահայության աջակցության ծավալը:
yerkirmedia.am