ՀՕՄ 115. Տարիներ շարունակ ՀՕՄ-ը արցախահայության կողքին է
Գլխավոր » Լրահոս » ՀՕՄ 115. Տարիներ շարունակ ՀՕՄ-ը արցախահայության կողքին է

ՀՕՄ 115. Տարիներ շարունակ ՀՕՄ-ը արցախահայության կողքին է

Այս տարի Հայ Օգնության Միությունը նշում է իր հիմնադրման 115-ամյակը, 2025-ի հոկտեմբերին Հայաստանում կմեկնարկի ՀՕՄ-ի 115-ամյակի տոնակատարությունը։ Նախաատեսված են մի շարք ծրագրեր։ ՀՕՄ-ի կենտրոնական վարչության այս եւ այլ աշխատանքների ու ծրագրերի մասին Հայ Հորիզոնը զրուցել է Armenian Relief Society — Հայ Օգնության Միության կենտրոնական վարչության ատենապետ Արուսյակ Մելքոնյանի եւ Կանադայի ներկայացուցիչ Արմինե Կարապետյանի հետ:

Տարիներ շարունակ ՀՕՄ-ը արցախահայության կողքին է եւ շարունակում է օգնել հաղթահարելու դժվարությունները, այսօր էլ իր բազմաթիվ ծրագրերով օժանդակում է տեղահանված արցախահայությանը՝ ոտքի կանգնելու։ ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության «Հույսի Օջախներ» ծրագիրը տեղահանված բազմազավակ ընտանիքների համար է, ովքեր զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Այս ծրագրի մեկնարկով ՀՕՄ-ը նպատակ ունի օժանդակել տեղահանված ընտանիքներին, որպեսզի նրանք իրենց ապագան կապեն Մայր Հայաստանի հետ։

ՀՕՄ-ը իբրեւ ոչ կառավարական կազմակերպություն, 1976-ից ի վեր գործուն աշխատանք է տանում Միացյալ Ազգերի Կազմակերպության մեջ: Իսկ 1998-ից ի վեր, անդամակցում է որպես գրանցված խորհրդատու անդամ ՄԱԿ-ի Տնտեսական եւ Ընկերային Հանձնաժողովին (ECOSOC): Վերջերս ՀՕՄ-ի ԿՎ պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց Իրավիճակի հանձնաժողովի 69-րդ խորհրդաժողովին՝ ներկայացնելով Արցախում Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության դեմ իրականացված հանցագործությունները։

Այս ամենի մասին մանրամասն՝ հարցազրույցում

1