Հոլանդացի պատգամավորը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ
Հոլանդացի պատգամավոր, Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Դերկ Յան Էփինկը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ և կոչ արել պատժամիջոցներ կիրառել Բաքվի և Անկարայի դեմ:
«Մենք պետք է ավելի վճռական գործենք Ադրբեջանի դեմ, որը Թուրքիայի աջակցությամբ կրկին հարձակվում է Հայաստանի վրա: Անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի, ինչպես նաև Էրդողանի Թուրքիայի դեմ: Վերջ տալ Ադրբեջանի ագրեսիային Հայաստանի դեմ», — գրել է պատգամավորը: