ՀՄԸՄ ԿՎ ատենապետ Հակոբ Խաչերյանն ու ԿՎ անդամ Սանդրա Վարդանյանը հյուրընկալվեցին ՀՄԸՄ Արցախի մեկուսի շրջանին
Այսօր ՀՄԸՄ ԿՎ ատենապետ Եղբ․ Հակոբ Խաչերյանը և ՀՄԸՄ ԿՎ անդամ քույր Սանդրա Վարդանյանը հյուրընկալվեցին ՀՄԸՄ ՀԱՍԿ -ին և Արցախի մեկուսի շրջանին։
Այցելությունը սկսվեց <<Հայկ Հովսեփյան>> բանակավայրից, որտեղ հյուրերը ներկա գտնվեցին ՀՄԸՄ ՀԱՍԿ <<Վահան Չերազ>> մասնաճյուղի գայլիկների գործունեությանը, այնուհետև Վահագն Դավթյանի անվան զբոսայգում ծանոթացան ՀՄԸՄ ՀԱՍԿ <<Վահան Չերազ>> մասնաճյուղի սկաուտական շարքերին։
Անչափ տպավորիչ էր նաև ծանոթությունը ՀՄԸՄ Արցախի մեկուսի շրջանի հետ՝ ՀՄԸՄ ՀԱՍԿ կենտրոնական գրասենյակում, ուր իրենց գործունեությունն էին անցկացնում արցախցի գայլիկներն ու սկաուտները, ինչպես նաև ՀՄԸՄ ՀԱՍԿ <<Գրիգոր Հակոբյան>> մասնաճյուղի արի-արենուշները։
Հանդիպումը, որին ներկա էին ՀՄԸՄ ՀԱՍԿ ատենապետն ու ԿՎ անդամները, Արցախի մեկուսի շրջանի վարչությունը, ՀՄԸՄ ՀԱՍԿ Երևանի վարչությունն ու աստիճանավորները, ավարտվեց Արցախի մեկուսի շրջանի և <<Գրիգոր Հակոբյան>> մասնաճյուղի այսօրվա գործունեությունների համատեղ փակման արարողությամբ։