ՀՄԸՄ-ի համաարցախյան բանակում Բյուրականում
Արցախի տեղահանությունից հետո ՀՄԸՄ-ի Արցախի մեուկսի մասնաճյուղը՝ Կենտրոնական վարչության որոշումով, շարունակում է իր աշխատանքները Հայաստանում։ Համախմբելով արցախցի սկաուտներին օգոստոսի 11-ին Բյուրականում մեկնարկեց համաարցախյան 2-րդ բանակումը՝ հույսով, որ հաջորդ բանակումը տեղի կունենա Արցախում:
Բանակումին մասնակցում էր 50 սկաուտ և 26 գայլիկ: Բանակումի առաջնային նպատակը սկաուտներին համախմբելն ու սկաուտական կյանքին ծանոթացնելն էր։
Օգոստոսի 17-ին ավարտվեցին ՀՄԸՄ-ՀԱՍԿ 35 ամյակին նվիրված համաերևանյան և համաարցախյան 2-րդ բանակումները:
Այն եզրափակվեց ավանդական խարույկահանդեսով, որն իր շուրջը հավաքեց բոլորին։
Խարույկի լուսավոր ու ջերմ մթնոլորտում յուրաքանչյուրը զգաց ընկերության ուժն ու սկաուտության ոգին։