ՀՄԸՄ-ի Արցախի մեկուսի շրջանի սկաուտներն այցելեցին ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ ստացան նրա օրհնությունը
ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային վարչության հրավերով Լիբանան ժամանած ՀՄԸՄ-ի Արցախի մեկուսի շրջանի սկաուտները, ընկերակցությամբ Շրջանային Վարչության անդամների, մայիս 24-ին այցելեցին ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ ստացան նրա օրհնությունը։
Այնուհետեւ, Արցախի սկաուտներն այցելեցին Ազգ. Առաջնորդարան եւ տեսակցություն ունեցան Առաջնորդ Սրբազան Հոր՝ Գերշ. Տ. Շահե Արք. Փանոսյանի հետ։
Նրանք նաեւ ծանոթացան գաղութի զանազան կառույցների. հանդիպեցին ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունու հետ, ծանոթացան գաղութի աշխատանքներին՝ այցելեցին «Ազդակ» օրաթերթի խմբագրատուն, «Վանա Ձայն» ռատիոկայան եւ Համազգայինի տպարան։