ՀՄԸՄ-ը Ամանորի նախաշեմի այցելեց Եռաբլուր՝ խնկարկելու հերոսների հիշատակը
Գլխավոր » Գաղափարական » ՀՄԸՄ-ը Ամանորի նախաշեմի այցելեց Եռաբլուր՝ խնկարկելու հերոսների հիշատակը

ՀՄԸՄ-ը Ամանորի նախաշեմի այցելեց Եռաբլուր՝ խնկարկելու հերոսների հիշատակը

Հավատարիմ մնալով ավանդույթին, ՀՄԸՄ-ը այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ Ամանորի նախաշեմին խնկարկելու նահատակ հերոսների անմահ հիշատակը։


«Շիրիմների առջև լուռ խոնարհումով կրկին գիտակցեցինք մեր պարտքը՝ ապրել արժանապատվորեն և շարունակել նրանց թողած սուրբ պատգամը։


Օրվա հոգևոր խորությունը ամփոփվեց Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում անցկացված հոգեհանգստյան կարգով, որի ընթացքում աղոթեցինք նրանց հոգիների խաղաղության համար։
Այս օրը դարձավ ոչ միայն հիշատակի, այլև ներքին վերարժևորման պահ՝ նորից ու նորից ամրապնդելով մեր հավատարմությունը հայրենիքին։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այս օրը մեզ հետ կիսեցին։
Հիշատակը հավերժ է…»,- նշված է ՀՄԸՄ-ի ֆեյսբուքյան էջում:

1