ՀՄԸՄ-ականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀՄԸՄ-ականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
2009 թ.-ից սկսյալ` յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ, Հայաստանում կայանում են ՀամաՀՄԸՄ-ական մարզախաղերը՝ ՀՄԸՄ-ի տարբեր շրջանների մարզական խմբերի մասնակցությամբ և ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի հյուրընկալությամբ՝ նպատակ ունենալով աշխարհասփյուռ հայորդիներին համախմբելու հայրենիքում և, ի մասնավորի, քաղաքամայր Երևանում:
Այս տարի ևս՝ հուլիսի 20-30-ը, Երևանում տեղի է ունենալու նշյալ մարզախաղերի 11-րդ շրջանը՝ տասնվեց երկրներից շուրջ 650 մարզիկների և 200 պատասխանատուների ու մարզիչների մասնակցությամբ: Մարզախաղերը կայանալու են 12 մարզաձևում` բասկետբոլ, ֆուտբոլ, ֆուտզալ, վոլեյբոլ, թենիս, սեղանի թենիս, շախմատ, գոլֆ, ծովափնյա վոլեյբոլ, ատլետիկա, 3×3 բասկետբոլ, լող:
Այս տարի առաջին անգամ տեղի են ունենալու Հրաշք մարզախաղեր, որոնց մասնակցելու է մտավոր կամ ֆիզիկական խնդիրներ ունեցող 200 երեխա ու պատանի:
yerkir.am