Հիշողության ուժը՝ Սևակ Ասրյանի լուսանկարներում

Նոյեմբերի 9-ին Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում կայացել է Սևակ Ասրյանի լուսանկարների ցուցահանդեսը: «Հիշողության ուժ»-ը խորագրով ցուցահանդեսին ներկայացված են լուսանկարչի՝ Արցախի բռնազավթված տարածքներում արած 44 լուսանկարները:
«Նկարներն արվել են 2018-2019թթ., բայց կան լուսանկարներ, որոնք արվել են պատերազմից անմիջապես առաջ, և կյանքում չէի պատկերացնի, որ դրանք կարող են այդքան կարևոր դառնալ»,- նշում է Սևակը:

Ցուցահանդեսը կազմակերպվել է «ՌեԱրմենիա» հարթակի կողմից: «Հիշողության ուժը» նախագիծն իր մեջ ներառում է ոչ միայն լուսանկարների ցուցադրություն, այլ նաև 1000 օրինակ ալբոմների տպագրություն, որում կան այդ տարածքների մասին տեղեկություններ, քարտեզներ: Ալբոմների և պաստառների վաճառքից գոյացած հասույթն ուղղվելու է Մարտունու շրջանի Հաղորտի գյուղի շուրջօրյա ջրամատակարարման հարցի լուծմանը: Դրամահավաքը դեռ շարունակվում է:
Ցուցահանդեսը գործելու է մինչև նոյեմբերի 15-ը:
Սևակ Ասրյանի հետ «Ապառաժ»-ի հարցազրույցին կարող եք ծանոթանալ այս հղումով:


Լուսանկարները՝ Լենա Խաչատրյանի