Հիշի՛ր ու համախմբվի՛ր.
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Գաղափարական » Հիշի՛ր ու համախմբվի՛ր.

Հիշի՛ր ու համախմբվի՛ր.

Հիշի՛ր ու համախմբվի՛ր…

35 տարի առաջ, 1988 թ. այս օրից սկսած Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում սկսեցին տեղի ունենալ իրադարձություններ, որոնց «Արցախյան շարժում» անունը տրվեց, և որոնք իրենց հաղթական ավարտով դաջված են հայ ժողովրդի հավաքական և պատմական հիշողության մեջ։ Ստեփանակերտում և շրջկենտրոններում սկսեցին տեղի ունենալ զանգվածային ցույցեր, որը տարածվեց նաև մայր Հայաստանում։

Այդ հավաքվերին բաժանվող թռուցիկներում գրված մտքերն այսօր էլ արդիական են.

«Եթե հայ ես դու ու մեռած չէ քո մեջ ոգին քո նախնյաց, հիշի՛ր` երեք միլիոն նահատակ ունես ու պարտք նրանց հանդեպ։

Հիշի՛ր, որ գերության մեջ է սուրբ լեռը քո` Արարատը։

Հիշի՛ր՝ անարգված ու ծախված մայր հողդ է հեծեծում ու քեզ կանչում։

Հիշի՛ր, որ տարագիր ու անդաստան եղբայրներ ունես սփռված աշխարհով մեկ։

Հիշի՛ր ու համախմբվի՛ր»։

Հիշի՛ր, որ բզկտված ու պաշարված Արցախ-հայրենիք, 120 000 հայրենակից ունես։ Հիշի՛ր ու համախմբվի՛ր։

Վահագն ԽԱՉԱՏՐՅԱՆ

1