Հիմա երկիրը գնում է խորը ճգնաժամի փուլ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հիմա երկիրը գնում է խորը ճգնաժամի փուլ

Հիմա երկիրը գնում է խորը ճգնաժամի փուլ

Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, ըստ որի 2021 թվականի հունվար-փոտրվար ամսի ցուցանիշները նախորդ տարվա համեմատ անկում է ապրել 6,7 տոկոսով։

Այս վիճակագրությանը անդրադարձել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ով նշել է, որ 2021 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշը -5,3 տոկոս է և հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարը ուներ մեկ օր ավել կարելի է ասել, որ Հայաստանի տնտեսությունը արդեն վերականգնվել է։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տտնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։

—Պարոն Ավետիսյան, արդյո՞ք տնտեսության մեջ 1 օրվա գրանցված աճը այդքան էական կարող է լինել։

— Գիտեք դա պարզ մանիպուլյացիա է ըստ էության և այստեղ համեմատության մեջ ամենակարևորը թողել են ու չգիտես ինչից են խոսում` էշը թողել պոչին են անդրադառնում, այսինքն հիմա երկիրը գնում է խորը ճգնաժամի փուլ, 2020 թվականին 7,6 տոկոսանոց տնտեսական անկում ենք ունեցել, հունվարին նորից նույն չափով անկում, փետրվարին անկման տեմպը նվազել է, բայց մենք դեռ անկման մեջ ենք և տնտեսական ակտիվությունը նվազել է հունվար-փետրվարին 6,7 տոկոս, առանձին վերցված փետրվարին նորից անկում կա, իսկ հունվարն էլ ավելի շատ։ Սա նշանակում է, որ նախ տնտեսական ակտիվության ցուցանիշը հեռու է վերականգնված լինելուց, երկրորդը, որ անկումը շարունակվում է բավականին բարձր տեմպով, այսինքն, ի վերջո 6,7 տոկոսը անկում չի՞ և եթե տաս տոկոս չի այլ 6,7 տոկոս է, ուրեմն ինչ պետք է՞ ուրախանանք։ Ես կարծում եմ անտեղի և վաղաժամ է ուրախացել էկոնոմիկայի նախարարը, երբ կապահովի գոնե այս անկման չափով տնտեսական աճ, նոր այդ ժամանակ կարող է արձանագրել, որ ինչ-որ արդյունք է ունեցել։ Իսկ հիմա իրենք այս վիճակով ընտրություններին ընդառաջ ինչ-որ անտեղի ժայտքումներ են, որոնք իրականում հարիր է իրենց, սա իրենց քաղաքական խմբակի բնավորությունն է այդպիսին և ես չեմ զարմանում։ Ինչ վերաբերում է այդ մեկ օրվա տարբերությանը, ապա երևի իրենք նոր են իմացել, որ փետրվար ամիսը չորս տարին մեկ 29 օրից է լինում և դա համընկել է իր նախարար լինելու հետ և այդ փաստից ուրածացել է, ինչ ասեմ այլ մեկնաբանություն չունեմ։

—Էկոնոմիկայի նախարարը անդրադառնալով հրապարակված վիճակագրությանը ասել է նաև, որ վերահաստատում է իր այն նպատակը, որ տարեվերջին կարող է գրանցել երկնիշ տնտեսական աճ։ Ըստ ձեր կանխատեսումների տարեվերջին իսկապես կարող ենք ականատես լինել տնտեսական աճին` հա՛շվի առնելով այսօրվա տնտեսական ցուցանիշները։

— Գիտեք, ես միանգամից ասեմ և դուք սա ուղղակի արձանագրեք, էկոնոմիկայի նախարարի իրարամերժ և անհիմն մերկապարանոց հայտարարությունները անհնար է տնտեսագիտորեն մեկնաբանել։ Այստեղ մեծ քաղաքական, իրենց խմբակի շահից բխող և անձնական շահից բխող դրդապատճառներով հայտարարություններ են դրանք և որևէ առնչություն չունեն տնտեսագիտության հետ , որևէ առնչություն չունեն մեր երկրի տնտեսության իրական վիճակի և ընթացքի հետ։ Ինչ վերաբերում է տարեվերջին,ապա ակնհայտորեն էկոնոմիկայի նախարարը վստահ է և երևի թե արդեն գիտի, որ ինքը չի լինելու էկոնոմիկայի նախարար, ես չգիտեմ թե ինքը որտեղ է լինելու և ինչ կարգավիճակով, բայց միանշանակ ինքը նախարար չի լինի, որովհետև ակնհայտ է, որ այսքան ձախողումներից հետո այս քաղաքական խմբակը դեռ ընթացք ունենա ու եթե այսքանից հետո էլ ինքը մնա էկոնոմիկայի նախարար ապա բնական է, որ ինչ ուզի կասի։ Այս պատմությունները լսելով, ես «Սուտլիկ որսկանի» պատմությունն եմ մտաբերում, երբ սկսում են գլուխ գովալ և մեկը բողոքում է, որ այսպիսի սուտ է ասում, մյուսն էլ ասում է, եթե ասելով է, ապա դու էլ ասա։ Այսինքն, եթե ասելով է միայն, ապա թող ասեն երկնիշ կամ ինչ երկնիշ` եռանիշ աճ ենք ունենալու։ Եթե այս ամենը իրականում մեր կյանքին չվերաբերեր և այսքան խորը մտավախությունների առիթ չտար, ապա էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը կարելի էր որպես անեկդոտ որակել և դրա համար ուղղակի ծիծաղել, բայց քանի որ վերաբերում է մեր երկրին, տնտեսությանը, մեր ամենօրյա կյանքին ուղղակի պետք է համբերատար սպասենք մինչև էկոնոմիկայի նախարարը և իր ղեկավարը իրենց խմբակի հետ անհետ և անհետևանք կհեռանան, մեր երկրից և մեր իրողություններից։ Եվ Վահան Քերոբյանի հայտարարությունների մեջ որևէ բացատրություն, որևէ տրամաբանություն փնտրելն անիմաստ է և անհնար և ինքն էլ վստահ է, որ որպես նախարար այս տարվա ավարտը չի տեսնելու և դրա համար ինչ որ տարբեր բաներ է հորջորջում և հայտարարում քանի որ կորցնելու բան չունի։ Այս հայտարարությունից առաջ միլիարդավոր ներդրումներ էր խոստանում, հիմա երկնիշ տնտեսական աճ, վաղը գուցե ոսկե սարեր խոստանա, օրինակ, խոստանա, որ Մասիս սարը իր օրոք մինչև տարվա վերջ ոսկեզօծ է լինելու, և այդպիսի շարք։ Սա մանկամիտ հայտարարություն է և լուրջ չի մեկնաբանելը։

Սոնա Գիշյան

1