ՀՀԿ ԵԿ անդամները հանդիպել են Արցախի «ՀՅԴ», «ԱԺԿ» և «Արդարություն» կուսակցությունների երիտասարդական թևերի հետ
Գլխավոր » Երիտասարդական » ՀՀԿ ԵԿ անդամները հանդիպել են Արցախի «ՀՅԴ», «ԱԺԿ» և «Արդարություն» կուսակցությունների երիտասարդական թևերի հետ

ՀՀԿ ԵԿ անդամները հանդիպել են Արցախի «ՀՅԴ», «ԱԺԿ» և «Արդարություն» կուսակցությունների երիտասարդական թևերի հետ

Ստեփանակերտի «Ֆորեսթ Հաբ»-ում տեղի է ունեցել «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Արդարություն» կուսակցությունների երիտասարդական թևերի հանդիպումը ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամների հետ։

Հանդիպմանը ներկա էին ԱՀ ԱԺ «ՀՅ Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Արա Պուլուզյանը, ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը, «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը, ԱՀ ԱԺ «Արցախի Ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանը, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Տարոն Մարգարյանն ու Տիգրան Աբրահամյանը։

Հանդիպման ընթացքում խոսվել է Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի ու ծառացած հիմնական խնդիրների մասին, քննարկվել միասնական ջանքերով դրանց լուծման հնարավոր տարբերակները։

Երիտասարդները միմիանցից տեղեկացել են իրենց հետաքրքրող հարցերի մասին և քննարկել համագործակցության ապագա հնարավոր ուղիները։

Մասնակիցների կողմից ընդգծվել է ներկա իրավիճակում երիտասարդական կազմակերպությունների համագործակցության ընդլայնումը՝ 2 պետականությունների առջև ծառացած խնդիրները լուծելու համար։

Հանդիպումն ընթացել է խարույկի շուրջ, ջերմ միջավայրում և ուղեկցվել ազգային երգերով ու պարերով։

1