ՀՀ սահմանի հյուսիս֊արևելյան ուղղությամբ մարտերը շարունակվում են
Գլխավոր » Լրահոս » ՀՀ սահմանի հյուսիս֊արևելյան ուղղությամբ մարտերը շարունակվում են

ՀՀ սահմանի հյուսիս֊արևելյան ուղղությամբ մարտերը շարունակվում են

Հուլիսի 28-ին՝ ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։ Նախարարության տարածած հաղորդագրությունների մեջ մասնավորապես նշվում է.

 «Հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ընթանում են տեղային մարտեր: Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

Ժամը 07։00-ի դրությամբ, ադրբեջանական սադրանքի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ ծավալված տեղային մարտերը շարունակվում են։

Նախնական տեղեկություններով մարտական գործողությունների արդյունքում երկու կողմից էլ կան կորուստներ։ Տվյալները ճշտվում են»։

1