ՀՀ վարչապետն առկա փաստաթղթերը սխալ է ներկայացնում
Գլխավոր » Լրահոս » ՀՀ վարչապետն առկա փաստաթղթերը սխալ է ներկայացնում

ՀՀ վարչապետն առկա փաստաթղթերը սխալ է ներկայացնում

ՀՀ վարչապետի հարցազրույցից հետևում է, որ ՀՀ-ն իր վրա որևէ պարտավորություն չի վերցնում Արցախյան հարցի կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու և հայանպաստ որոշումներ ընդունելու համար: Այս մասին «Ապառաժ»-ի հեր զրույցում նշել է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:

«Ինչպես նախորդ հարցազրույցում, նույնկերպ էլ երեկվա հարցազրույցում վարչապետն ավելի շատ մտահոգ էր նախկին ԼՂԻՄ տարածքում ապրող ադրբեջանցիների ճակատագրով: Բայց չպետք է մոռանալ որ ԼՂԻՄը-ը ձևավորվել է որպես հայկական ինքնավար միավոր: Փաստաթղթերում ձևակերպված է, որ ԼՂԻՄ-ը հայկական տարածքների վրա ձևավորված հայկական ինքնավարություն է: Խոսել այն մասին, թե այդ դեպքում մյուս ազգերի ներկայացուցիչները ինչ ճակատագիր են ունենալու, նշանակում է հարցը փակուղի տանել»,- ասել է Վահրամ Բալայանը:

Անդրադառնալով տարածքային ամբողջականության մասին հարցին, Վահրամ Բալայանը շեշտել է, որ ՀՀ վարչապետը առկա փաստաթղթերը սխալ է ներկայացնում: Մինսկի համանախագահ երկրների ներկայացուցիչները մշտապես հայտարարել են, որ հարցը պետք է լուծվի տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա:

«Կոնտեքստից կտրել ու միայն տարածքային ամբողջականությունը ներկայացնել, հարցը փակուղի տանելու ձև է: Բայց այդ սկզբունքի հետ էլ Արցախի Հանրապետության ժողովուրդը խնդիր չունի: ԼՂԻՄ-ը, այդ թվում նաև խորհրդային Ադրբեջանը միջազգային իրավունքի սուբյեկտ չեն եղել: Խորհրդային միւոթյունը ունեցել է ինքնավարության չորս տիտղոսներ՝ միութենական հանրապետություններ, ինքնավար հանրապետությունենր, ինքավար մարզեր և ինքնավար օկրուգներ: Մենք ԽՍՀՄ Գերագույն խորհրդում հինգ պատգամավորներ ենք ունեցել, որոնք ներկայացնում էին Արցախի ժողովրդի շահերը: Հիմա ո՞ր տարածաքային ամոբջականության մասին է խոսքը: ԼՂԻՄ-ն էլ էր օգտվում տարածքային ամբողջականության սկզբունքից, սա միայն Ադրբեջանին չի վերաբերում: Արցախյան հիմնահարցը կարելի է նաև այս տեսանկյունից կարգավորել ու հնարավորթյուն ստեղծել, որպեսզի տվյալ տարածքում հազարամյակների ընթացքում ապրող ժողովուրդը շարունակի ապրել իր հայրանիքում և փորձի ինտեգրվել աշխարհին»,- նշել է ԱՀ ԱԺ պատգամավորը:

1