ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացի վերաբերյալ արցախցիների մտահոգությունների շուրջ քննարկում
«Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ խորհրդարանում ուրբաթ օրը արցախցիների հարցով քննարկում են անելու, որին կմասնակցեն Արցախի օրենսդիր, գործադիր մարմինների, ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ:
Փորձելու են բարձրաձայնել ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացի վերաբերյալ արցախցիների մտահոգություններն ու անվստահությունը։ Արցախից բռնի տեղահանվելուց հետո, ինչպես հայտնի է, շատ քիչ թվով քաղաքացիներ են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար` հիմնականում նրանք, ովքեր ցանկանում են բնակարանային ծրագրին մասնակցել կամ աշխատանքի տեղավորվել: Կարճ ասած՝ ճարահատյալ են դիմել, մոտ 4 հազար մարդ՝ 100 հազարից ավելի արցախցիներից:
Ինչո՞ւ չեն ուզում ՀՀ քաղաքացիություն ստանալ, ի՞նչն է խանգարում դրան․ քննարկման ժամանակ փորձելու են վեր հանել այս բոլոր հարցերի պատասխանները։