ՀՀ կենտրոնական բանկի պատվիրակության այցն ԱրՊՀ
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ Արցախի պետական համալսարանի գիտխորհդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել միջոցառում:
Միջոցառմանը ներկա են եղել ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանի գլխավորած պատվիրակությունը, Արցախում գործող տեղական եւ մասնաճյուղային բանկերի կառավարիչներ, ֆինանսական ոլորտի պատասխանատուներ, ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոսներ եւ ուսանողներ:
Բացման խոսքով հանդես են եկել ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանն ու ՀՀ ԿԲ խորհդի անդամ Արմենակ Դարբինյանը:
Արմեն Սարգսյանը նշել է, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը ցանկություն է հայտնել տարեկան հաշվետվությունը ներկայացնել Արցախի պետական համալսարանում: Նրա խոսքով՝ ԿԲ-ն իր յուրահատուկ ներդրումն ունի ԱրՊՀ-ի, հատկապես՝ տնտեսագիտության ֆակուլտետի զարգացման գործում:
‹‹Պետք է հպարտությամբ նշեմ, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հայտարարված մրցույթներին մասնակցածմեր ուսանողները բազմիցս առաջնակարգ տեղեր են գրավել եւ արժանացել կենտրոնական բանկի անվանական կրթաթոշակներին››,- հավելել է նա:
Արմենակ Դարբինյանը նշել է, որ միջոցառման նպատակն է ներկայացնել գնաճի եւ ֆինանսական կայունության իրենց գործիքակազմը:
Հաշվի առնելով բնական դաշնակից լինելու հանգամանքը՝ խորհդի անդամը աշխատանքի մեջ չափազանց կարեւորել է իրենց շահառուների հետնման հանդիպումները՝ առաջնահերթություն տալով մասնագիտացաված համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսանողներին: Ըստ նրա՝ վերջին մի քանի տարիների ընթացքում սա իրենց առաջին այցելությունն է ԱրՊՀ:
‹‹Մեր շահառուների համար վստահելի եւ հասկանալի գործընկեր լինելու համար Կենտրոնական բանկը կարեւորում է ոչ միայն մշակվող քաղաքականությունների որակն ու դրա իրականացումը, այլեւ իրականացման գործընթացը: Մենք չունենք իրացվելու եւ վատ որակի վարկերի հետխնդիրներ: Պետք է ասեմ, որ ֆինանսական համակարգն այսօր գտնվում է կայուն վիճակում››,- հավելել է նա::
ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի խոսքով՝ Կբ-ի հետ իրենց համագործակցությունը գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա եւ այն ընդգրկում է տարբեր ուղղություններ:
‹‹Վստահ եմ, որ այս համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու››,-հավելել է նա:
Գնաճի եւ ֆինանսական կայունության հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը, նույն վարչության արտաքին հատվածի վերլուծության եւ կանխատեսումների բաժնի մակրոտնտեսագետ Արմինե Յարալովան, ֆինանսական կայունության մոնիտորինգի եւ ճգնաժամերի կառավարման բաժնի պետ Կարինե Համբարյանը, ֆինանսական կայունության մոնիտորինգի եւ ճգնաժամերի կառավարման բաժնի վերլուծաբան Սամվել Հովհաննիսյանը:
Հասմիկ Հակոբյան