ՀՀ կառավարությունը մերժեց արցախցիների պահանջը․ մինչեւ դեկտեմբեր աջակցությունը կստանան առանձին ընտանիքներ
Գլխավոր » Լրահոս » ՀՀ կառավարությունը մերժեց արցախցիների պահանջը․ մինչեւ դեկտեմբեր աջակցությունը կստանան առանձին ընտանիքներ

ՀՀ կառավարությունը մերժեց արցախցիների պահանջը․ մինչեւ դեկտեմբեր աջակցությունը կստանան առանձին ընտանիքներ

ՀՀ կառավարությունը մերժեց արցախցիների պահանջը՝ մինչեւ դեկտեմբեր աջակցությունը կստանան կարիքավոր ընտանիքները։

Նախագծով կարիքավոր ընտանիքներ են դիտարկվում այն ընտանիքները, որոնց մեկ անդամի հաշվարկով ամսական եկամտի չափը ցածր է 55,000 դրամից: Նախատեսվող ամսական աջակցությունը կկազմի ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար՝ 40,000 դրամ, սկսած ընտանիքի բռնի տեղահանված երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10, 000 դրամ:

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության աջակցության ծրագրին զուգահեռ՝ տեղահանված կարիքավոր ընտանիքները լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն կստանան։ Այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը։

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրության՝ աջակցությունից կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք`

✅ չեն գտնվում պետական հոգածության ներքո կամ չեն բնակվում համայնքային/պետական սեփականություն հանդիսացող տարածքներում,

✅ որոնց 1 անդամի հաշվով եկամուտները չեն գերազանցի 55,000 դրամը (գործող աջակցությունները մտնում են եկամտի հաշվարկում),

✅ որոնց անդամները միևնույն բնակելի անշարժ գույքի նկատմամբ չունեն միանձնյա կամ առնվազն 50% բաժնային կամ համատեղ սեփականության կամ գնման իրավունք,

✅ որոնց անդամները չունեն 2017 թվականի կամ ավելի թարմ արտադրության ավտոմեքենա կամ որոնց ավտոմեքենաների գույքահարկը պակաս է 15,000 դրամից։

Դիմումները կընդունվեն ապրիլի 22–ից` https://e-social.am/ սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական հարթակով․ դիմելու ընթացակարգի մանրամասների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

1