ՀՀ-ի հետ միացումը քիչ հավանական է, բայց կարող է լինել ՌԴ-ի հետ հարաբերություններ ուղղահայացի շրջանակներում․ Արցախի նախագահը՝ երկրի կարգավիճակի մասին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը անընդունելի է համարում Արցախի կարգավիճակի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները։
«Մենք հասկանում ենք, որ պետք է ապրենք հարեւանությամբ, բայց ենթակայությունը հնարավոր չէ, դա անթույլատրելի է։ Տարբերակը, որով մենք պետք է առաջնորդվենք՝ ստատուս քվոն պահպանելն է, ինչպես ռուսներն են ասում։ Ռուս խաղաղապահ ուժերը շարունակելու են մնալ այստեղ անժամկետ, քանի որ նրանք եկել են այստեղ որպես Արցախում ապրող հայ բնակչության անվտանգության երաշխավոր:
Շարունակել ապրել այստեղ՝ ունենալով դե ֆակտո անկախություն, ձգտելով դե յուրե հետագա փոփոխության, դա կարող է լինել անկախություն, դա կարող է լինել Հայաստանի հետ միացում, որը քիչ հավանական եմ համարում, բայց դա կարող է լինել նաեւ Ռուսաստանի հետ ինչ–որ հարաբերություններ ուղղակի ուղղահայացի շրջանակներում»,– հավելել է Արցախի նախագահը։