ԱՀ ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը հանդիպել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի շարք անդամների հետ
Գլխավոր » Լրահոս » ԱՀ ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը հանդիպել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի շարք անդամների հետ

ԱՀ ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը հանդիպել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի շարք անդամների հետ

Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Լիլիթ Մակունցի գլխավորած՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը առաջին պաշտոնական հանդիպումներն է ունեցել Արցախի Հանրապետության 7–րդ գումարման խորհրդարանի բոլոր խմբակցությունների հետ:

ԱՀ ԱԺ խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների խորհրդարանականների՝ տարբեր ձևաչափերով հանդիպումներին, օրենսդրական դաշտում փոփոխությունների շուրջ մասնագիտական քննարկումների կազմակերպմանը, Հայսատան-Արցախ կապերի ընդլայնմանը, միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, կրթության ոլորտի բարեփոխումներին վերաբերող հարցեր:

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության կողմից հատուկ անդրադարձ է կատարվել «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք»-ի կնքման անհարժեշտության հարցին:

1