ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ՀՀ Սահմանադրական դատարան են դիմել՝ Արցախցիների կուտակային կենսաթոշակների հարցով
Գլխավոր » Լրահոս » ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ՀՀ Սահմանադրական դատարան են դիմել՝ Արցախցիների կուտակային կենսաթոշակների հարցով

ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ՀՀ Սահմանադրական դատարան են դիմել՝ Արցախցիների կուտակային կենսաթոշակների հարցով

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն արցախցիների կուտակային կենսաթոշակների մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Տեղեկացնում եմ, որ մեր խնդրանքով և առաջարկով, ՀՀ ԱԺ պատգամավորների 1/5-ը («Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ) ՀՀ Սահմանադրական դատարան է դիմել «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 8.1. հոդվածը Սահմանադրության 29-րդ, 60-րդ (սեփականության իրավունքը), 78-րդ (համաչափության սկզբունքը) և 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու հարցով։

Այսինքն՝ վիճարկվում է օրենքի այն դրույթը, որը փոփոխվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսին և որով նախատեսվել է արցախցիների կուտակած գումարները, առանց նրանց կամքը հաշվի առնելու, ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը։ Դիմումով հիմնավոր ներկայացվել է այդ դրույթի հակասությունը Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքին։ Հետագա ընթացքի վերաբերյալ հավելյալ կտեղեկացնեմ»,- նշել է Գ․Ստեփանյանը։

1