Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արմեն Մելիքբեկյանը
Այսօր գումարվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամների արտահերթ ժողովը, որի ընթացքում ընտրվել են ՀՖՖ նոր նախագահը։ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր երկու թեկնածու՝ ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը և «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը:
Արմեն Մելիքբեկյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 13 մարդ, Թովմաս Գրիգորյանի թեկնածության օգտին 7 մարդ, անվավեր է համարվել 3 քվեաթերթիկ։
ՀՖՖ նախագահի ընտրությանը հաջորդելու է ՀՖՖ գործկոմի 16 անդամների ընտրությունը, որի կազմից էլ ՀՖՖ նախագահի առաջարկությամբ ընտրվելու է ֆեդերացիայի փոխնախագահ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՖՖ գործկոմի անդամները հրաժարական էին տվել։
yerkirmedia.am